Արին-Բերդի գերեզմանատան տարածքից ապամոնտաժվել է քարի մշակման արտադրամասը

11/07/2025 22:10 Ներքին կյանք

 

Արին-Բերդ գերեզմանատան տարածքում ապամոնտաժվել է համայնքային հողի վրա ինքնակամ կառուցված քարի մշակման արտադրամասը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Ապամոնտաժումն իրականացվել է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ և Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի աջակցությամբ: Շուրջ 20 տարի է, ինչ արտադրամասն ապօրինի գործում է համայնքային գերեզմանատան տարածքում»,- ասվում է հաղորդագրությունում:

–00—ՍՊ