Այս կնոջը կալանավայր ուղարկելով դատավորը մեղանչում է մարդկային բարոյականության դեմ․ քաղաքագետ

11/07/2025 21:13 Ներքին կյանք

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․

Գաղտնիք չէ, որ Հայաստանի կալանավայրերը ո’չ միայն ուղղիչ չեն, այլև կործանիչ են։ Եթե իրավական տերմինով ասենք` զուտ պատժիչ ֆունկցիա են կատարում։

Այս կնոջը կալանավայր ուղարկելով դատավորը ո’չ միայն չի կատարում արդարադատության ֆունդամենտալ պահանջը` ուղղել մարդուն, այլեւ մեղանչում է մարդկային բարոյականության դեմ։

Էն որ ասում ենք մտավորականներ… ահա‘ մտավորականներն հենց այս պահին այս կնոջ կողքին, և իբրև մտավորական միջնորդեին, խնդրեին, պահանջեին տիկնոջ նկատմամբ մարդասիրական վերաբերմունք։

Երբ խոսում ենք երկրում դեմոգրաֆիական ճգնաժամի մասին, որը ազգային անվտանգության սպառնալիքների թվին է պատկանում, ապա երեք երեխա ունեցող կնոջ նկատմամբ առնվազն պե՞տք է այդ տարբերակված մոտեցումը լիներ:

Հանցանք է մարդկային բարոյականության դեմ մեղանչելը, որը անպայման կվերադառնա նույն դատավորին…

 

–00—ՍՊ