Ջերմոցատերերը կդիմեն կտրուկ քայլերի, եթե ՌԴ արտահանման արգելքը չվերացվի

11/07/2025 20:52 Ներքին կյանք

Այսօր՝ հուլիսի 11-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզում։ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի մեծ թվով ջերմոցատերեր հավաքվել էին՝ իրենց բողոքի ձայնը հասցնելու պատասխանատու կառույցներին այն հարցի շուրջ, որ հարյուրավոր հեկտարների վրա ցանված ծաղիկները չեն կարողանում արտահանել Ռուսաստանի Դաշնություն՝ առանց հիմնավոր պատճառաբանության։ Ջերմոցատեր գյուղացիները, որոնք զբաղվում են ծաղկի բիզնեսով, հայտնվել են անելանելի իրավիճակում, քանի որ եկել է ծաղկի հավաքելու և արտահանելու ժամանակը, որից ստացված եկամուտներով պետք է փակեն բանկերից վերցրած վարկերը, սակայն ծաղիկ չի արտահանվում, իսկ տեղական շուկան էլ շատ փոքր է այդքան մեծ քանակի ծաղիկներ իրացնելու համար։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում մտահոգ գյուղացիները ասում էին․ «Մեզնից յուրաքանչյուրը վարկերով ջերմոցներ է կառուցել, վարկերով թունաքիմիկատներ, դեղորայք գնել և խնամքի ծախսերը հոգացել, սակայն այսօր ծաղիկները հավաքում և թափում ենք, քանի որ չենք կարողանում արտահանել։ Արդեն 5 օր է՝ ծաղիկները տանում ենք տեղական շուկա, էլի հետ բերում, կամ եթե բախտներս բերում է, վաճառում ենք 200-300 դրամ այն դեպքում, երբ այդ փնջի ծաղիկները աճեցնելու համար մենք ծախսել ենք 1500-1600 դրամ։ Մեր պահանջը այն է, որ եթե ճանապարհները փակել են, ի՞նչ են մտածում հարգելի էկոնոմիկայի նախարարը, հարգելի պատասխանատուները։ Գոնե գան, ասեն՝ ճանապարհը երբ կբացվի, կամ ասեն չի բացվի, գոնե դեղորայքի, ջրելու, հոսանքի փող չտանք։ Միլիոնների ներդրում ենք արել հույսով, որ պետք ա հիմա վաճառենք, բայց փաստորեն իզուր։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

–00—ՍՊ