Եկեղեցին աննախադեպ համախմբվածություն է դրսևորում՝ մեր երկրի համար առաջնահերթ հարցերը բարձրաձայնելով
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ամենայն Հայոց Կաթողիկոսը քահանայական ժողովում ընդգծել է, որ իշխող ուժի ղեկավարի հարձակումները ոչ թե առանձին հոգևորականների, այլ ուղիղ Եկեղեցու նկատմամբ են և կրում են համակարգային բնույթ:
Գնահատելով իրավիճակն ու Մայր Աթոռի առաջնահերթությունները, ի հեճուկս գործող կառավարչի, վերջինս նշել է, որ «եկեղեցականների հանդեպ ուղղված գործողությունները կրում են համակարգային բնույթ, և թիրախավորված Հայոց եկեղեցին՝ իր հոգևոր դասով, չի կարող լուռ ու անտարբեր մնալ ազգային ինքնությանն ու հայրենիքի անվտանգությանն ուղղված սպառնալիքների, պատմության խեղաթյուրման երևույթների հանդիման, անտեսել մեր պետության ու ժողովրդի շահերը, չի կարող չբարձրաձայնել արցախահայության ոտնահարված իրավունքների և Բաքվում գերության մեջ անօրինաբար պահվող մեր զավակների նկատմամբ գործադրվող անարդարությունների մասին»։
Իշխանության` նաև արտաքին ազդակներով պայմանավորված հարվածների պայմաններում, Հայ Առաքելական Եկեղեցին աննախադեպ համախմբվածություն է դրսևորում ոչ միայն իրեն ուղղված սադրանքները հետ մղելու, այլ մեր երկրի համար առաջնահերթ հարցերը բարձրաձայնելու և առաջ մղելու առումով:
Անկախ գործող կառավարության կամքից, Հայոց Եկեղեցին իր առաքելությունը շարունակում է իրականացնել և´ երկրի ներսում, և´ դրսում` ի շահ մեր երկրի ու ժողովրդի»:
–00—ՍՊ