«Երեխան գտնվում է իմ գրկում, դեռ թույլ չեն տվել փոխանցել մորը»․ Զարուհի Փոստանջյան

11/07/2025 19:56 Ներքին կյանք

«Երեխան դեռ գտնվում է իմ գրկում, դեռ թույլ չեն տվել նրան փոխանցել մորը։ Աննախադեպ իրավիճակ է ստեղծվել»,- ուղիղ եթերում հայտնում է փաստաբան Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով 8 ամսական երեխայի մոր՝ Լիանա Հարությունյանի կալանավորմանը։

Հիշեցնենք՝ «Դատալեքս»-ում հրապարակված մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Լիանա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանցագործությանը նպաստելով տեղեկություններ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակներով, օժանդակել է ՀՀ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանին և պրոռեկտոր Դավիթ Մադոյանին, իրենց իշխանական կամ ծառայողական լիազորությունների օգտագործմամբ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Գուրվինդեր Կումարի, քրեական վարույթով դեռևս չպարզված ոմն «Ջոն»-ի և «Աշոք»- ի հետ շահադիտական դրդումներից ելնելով, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, միմյանց գործողությունները փոխլրացնելով Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն։

Ավելին՝ տեսանյութում։

–00—ՍՊ