Վրաստանում կանխվել է Հայաստանից ոսկյա զարդերի ապօրինի ներկրումը

11/07/2025 19:07 Ներքին կյանք

Վրաստանում կանխվել է Հայաստանից օտարերկրացիների կողմից ոսկյա զարդերի ապօրինի ներկրումը:

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտնել է երկու նման դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել հայկական սահմանի մոտ գտնվող Սադախլո ԱԱՊ-ում։ Օտարերկրյա քաղաքացիների մոտ հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 279,9 գրամ 42,9 հազար լարիի ոսկերչական իրեր (15,7 հազար դոլար), հաղորդում է Sputnik Грузия-ն։ 

–00—ՍՊ