Ձորաղբյուրում հայտնաբերվել է տղամարդու մարմին. ըստ նախնական տեղեկության՝ մարմնի վրա կա կրակոցի հետք

11/07/2025 18:25 Ներքին կյանք

Այսօր՝ հուլիսի 11-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ձորաղբյուր բնակավայրի Ամառանոցային փողոցի տներից մեկում դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Մինչ քննիչներն աշխատում էին դեպքի վայրում, ոստիկանության Գառնիի բաժնի համայնքային ոստիկանության՝ բաժնի պետի տեղակալ Արթուր Գալստյանի գլխավորությամբ պարզել են մահացածի ինքնությունը, ով 35-ամյա Հովհաննես Ս.-ն էր:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա մարմնի վրա՝ ձախ հատվածում, կա կրակոցի հետք:

–00—ՅՄ