Համայնքային ոստիկանները Հաղթանակ կամրջի տակ զենք-զինամթերք են հայտնաբերել

11/07/2025 17:45 Ներքին կյանք

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 10-ին ոստիկանություն է զանգել մի քաղաքացի և հայտնել, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Հրազդանի կիրճում՝ Հաղթանակ կամրջի տակ։

Նշված վայր մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են ողորկափող որսորդական հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ, պահեստատուփ, «Ֆ1» տեսակի 2 նռնակ և նռնակի 2 պայթուցիչ։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

–00—ՅՄ