Երևանում թալանել են 44-օրյա պատերազմում նահատակված հերոսի ծնողների «Chevrolet»-ն
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News

Այսօր՝ հուլիսի 11-ին, ավտոմեքենայի հերթական թալանման դեպքն է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 16:00-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենցի փողոցի 8 շենքի բնակիչ ամուսինները իրենց առօրյա գործով տեղ գնալու նպատակով հայտնաբերել են, որ մուտքի մոտ կայանված, իրենց պատկանող «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան թալանել են:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստահակը կամ ստահակները գողացել են ավտոմեքենայի կողային հայելիները և «աբլիցովկաները»:
Արդեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր նորքի բաժնի հերթապահ խումբը:
Գողության փաստով Նոր Նորքի ոստիկանության բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվելու են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ թալանված ավտոմեքենան պատկանում է Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Տարոն Գիվարգիզյանին:
—00—ՄԱ