Դժվար է լինելու զավթել ՀԷՑ-ը․ «ՀայաՔվե»

11/07/2025 16:57 Ներքին կյանք

«ՀայաՔվե»-ի տելեգրամյան գրառումը․ «ՀԷՑ-ի խլումը սեփականատիրոջից կբերի մեր ներդրումային միջավայրի ոչնչացմանը:

•Պարզ է, որ երբ տեսնեն, թե ինչպես են անօրինական ճանապարհով սեփականաշնորհում ուրիշի ընկերությունը, ոչ ոք այլևս չի ցանկանա Հայաստանում ներդրում անել, իսկ այն մարդիկ, ովքեր արդեն արել են այդ ներդրումը, կսկսեն իրենց ներդրումները հանել Հայաստանից։

•Որքան էլ իշխանությունն ուզում է փոփոխված օրենքով զավթել ՀԷՑ-ը, միևնույն է՝ շատ դժվար է լինելու, որովհետև այն պաշտպանված է միջազգային պայմանագրերով:
Ավելին, ՀԷՑ-ն արդեն հայտարարել է, որ միջազգային արբիտրաժային դատարան է դիմելու ու գրեթե վստահաբար հաղթելու է:

Բացի դրանից, այդ համակարգը գնել են բավականին մեծ գնով:

Արժեքը եղել է մոտավորապես 220 մլն դոլար, եւ դեռ 680 մլն դոլարի էլ ներդրում է իրականացվել: Ինչ-որ մեկը պե՞տք է փոխհատուցի այդ գումարները։ Եթե պետությունն է փոխհատուցելու, նշանակում է` մեր եւ ձեր գրպանից են տալու։

Եթե չեն փոխհատուցելու, ապա լրջագույն արբիտրաժային գործընթացների մեջ ենք մտնելու, որը բերելու է Հայաստանում տնտեսական իրավիճակի վատթարացման»:

—00—ՄԱ