Աբովյան-Բուզանդի փողոցների խաչմերուկում հետիոտնային անցումը կկարգավորվի լուսացույցով

11/07/2025 16:50 Ներքին կյանք

Հուլիսի 14-ից Աբովյան – Բուզանդի փողոցների խաչմերուկում՝ Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

—00—ՄԱ