Ծաղկի արտահանման խնդիրները ՍԱՏՄ ուշադրության թիրախում են
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ակտիվորեն զբաղվում է դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման խնդիրներով՝ մեր գործընկեր կառույցի՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր), հետ համատեղ:
Ծաղկի արտադրավայրերում՝ ջերմոցային տնտեսություններում, անցկացվել են համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում որոշվում է կոնկրետ արտադրողի արտադրանքի Ռուսաստան արտահանելու հարցը:
Այս պահին ունենք արդեն 7 կազմակերպություն, որոնց, համատեղ տեսչական վերահսկողությունից հետո, թույլատրվել է արտահանումը, մյուս տնտեսություններում միջոցառումները շարունակվում են:
Առաջիկայում աշխատանքային այցով Հայաստան կայցելի Ռոսսելխոզնադզորի մասնագետների խումբը՝ ՍԱՏՄ տեսուչների հետ համատեղ ծաղկի ջերմոցային տնտեսություններին տեղում ծանոթանալու և բուսասանիտարական իրավիճակն ուսումնասիրելու նպատակով:
—00—ՄԱ