Երիտասարդական Միության անունից դատապարտում ենք փորձերը, որոնց նպատակն է լռեցնել հայ երիտասարդներին

11/07/2025 12:51 Ներքին կյանք

«Երիտասարդական Միության անունից խստորեն դատապարտում ենք այն փորձերը, որոնց նպատակն է վախեցնել, լռեցնել ու ահաբեկել քաղաքականապես գիտակից, գաղափարական համոզմունքներով առաջնորդվող հայ երիտասարդներին։

Մեր ընկերների նկատմամբ իրականացվող գործողությունները՝ անօրինական ձերբակալություններ, խուզարկություններ, կեղծ մեղադրանքներ, հիշեցնում են խորհրդային ռեպրեսիվ ավանդույթները։

Երիտասարդներին ձերբակալել խաղային զենքերի, օրենքի սահմաններում ազատ վաճառքի դրված խաղային այլ իրերի ձեռքբերման համար՝ ոչ այլ ինչ է, քան ծաղրի առարկա դարձնել ուժային և հատուկ ծառայություններին։

Հրապարակել 135-ամյա կուսակցության՝ գրեթե նույն տարիքի կարգախոսով շապիկ և պարծենալ «բացահայտված ահաբեկչական գործողություններով» ՝ ոչ այլ ինչ է, քան ազգային ամոթ»։

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության

Կենտրոնական վարչություն

–00—ՅՄ