Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News

Հուլիսի 11-ին, ժամը 07։20-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցի տներից մեկում․ տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։13-ին, մարվել՝ 08։30-ին։ Այրվել են տան տանիքի (250 քմ) փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ), խոհանոցում՝ գույքը, կենցաղային իրեր և տեխնիկան, վնասվել են՝ օդորակիչը, պատուհանները և դուռը։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի հետագա տարածումը դեպի տանիք և հարակից սենյակներ:
–00—ՅՄ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
«Թամարա ֆուդ»-ի մսամթերքի բոլոր նմուշներում հայտնաբերվել են խախտումներ․ ՍԱՏՄ
-
Սարքում են, ծայրահեղ անգրագիտություն է իշխանությունը փոխանցելու մասին այս նախադասությունը․ Քոչարյան
-
Հայաստանի դատարաններն անցել են մանկահասակ երեխաների իրավունքների կոպիտ խախտման․ պաշտպան
-
Մայր Աթոռում տեղի է ունեցել քահանայից ժողով. Միքայել Սրբազանին փոխարինել է Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը
-
Էս մեղադրանքն էն ձևով, ոնց դրված ա սեղանին, չի կարող քննարկման առարկա դառնալ. Ռ. Քոչարյանի փաստաբան
-
Համայնքային ոստիկանները Հաղթանակ կամրջի տակ զենք-զինամթերք են հայտնաբերել
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է