«Կոլխիցին» դեղամիջոցի գների ուսումնասիրության արդյունքները

10/07/2025 20:48 Ներքին կյանք

Ստացված հարցումների հիման վրա՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը իրականացրել է համապատասխան ուսումնասիրություն Հայաստանի Հանրապետության դեղատնային ցանցերում «Կոլխիցին» դեղամիջոցի գների վերաբերյալ։

Հաղորդագրության մեջ ասվում է. «Ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ շուկայում առկա են հետևյալ տարբեր արտադրողների «Կոլխիցին» դեղամիջոցներ․

1.    Հայկական արտադրություն – «Արփիմեդ» ՍՊԸ

•             Արտադրանք՝ Կոլխիցին 1 մգ N96

•             Առկա է գրեթե բոլոր դեղատնային ցանցերում

•             Միջին գինը՝ 4 100 – 4 600 դրամ

•             1 տուփում՝ 96 դեղահաբ

 

2.    Իտալական (գերմանական) արտադրություն

•             Արտադրանք՝ Կոլխիցին 1 մգ N60

•             Առկա է գրեթե բոլոր դեղատներում

•             Միջին գինը՝ 7 980 – 9 050 դրամ

•             1 տուփում՝ 60 դեղահաբ

 

3.     Մեծ Բրիտանիայի արտադրություն

•             Արտադրանք՝ Կոլխիցին 0.5 մգ N100

•             Առկա է գրեթե բոլոր դեղատներում

•             Միջին գինը՝ 6 730 – 7 150 դրամ

•             1 տուփում՝ 100 դեղահաբ

•             Նշում՝ այս դեղամիջոցը ներկայումս դեղատներում վաճառվում է զգալի իջեցված գներով՝ կապված նախորդ խմբաքանակների իրացվելիության խնդիրների և պահպանման ժամկետների հետ։

•             Նոր խմբաքանակների ներմուծում չի նախատեսվում։

 

4.    Ֆրանսիական արտադրություն – «Կոլխիցին Օպոկալցիում»

•             Արտադրանք՝ Կոլխիցին Օպոկալցիում 1 մգ N20

•             Վերջին միջին գինը՝ 2 000 դրամ (20 դեղահաբ)

•             Ներկայումս շուկայում բացակայում է՝ արտասահմանյան արտադրողի գործունեության դադարեցման պատճառով։

Ամփոփում․

•             Հանձնաժողովը տեղեկացնում է, որ ֆրանսիական արտադրության «Կոլխիցին» դեղամիջոցի թանկացում տեղի չի ունեցել։

•             Ներկայումս տվյալ արտադրանքը շուկայում չի իրացվում։

•             Դեղատներում հասանելի են այլ արտադրողների «Կոլխիցին» դեղամիջոցներ՝ տարբերվող քանակներով, չափաբաժիններով և գներով։

Հանձնաժողովը շարունակելու է ուշադրությամբ հետևել դեղերի շուկայի զարգացմանը և անհամաչափ գնային փոփոխությունների վերաբերյալ բոլոր ազդակներին»։

–00—ՍՊ