Խաչատուրյանը Մովսես Խորենացու մեդալներով է պարգևատրել

10/07/2025 19:45 Ներքին կյանք

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյյանը հրամանագիր է ստորագրել․

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար Մովսես Խորենացու մեդալով պարգևատրել`

Թեո Մաարտեն վան ԼԻՆՏԻՆ Օքսֆորդի համալսարանի Գալուստ Գյուլբենկյանի անվան հայագիտության ամբիոնի պրոֆեսոր (Նիդերլանդներ)

Աննա ՍԻՐԻՆՅԱՆԻՆ Բոլոնիայի համալսարանի հայագիտության դոցենտ (Իտալիա):

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

–00—ՍՊ