ԵՊՀ ռեկտորը աշխատանքից ազատել է Աստվածաբանական ֆակուլտետի դեկան Անուշավան Սրբազանին

10/07/2025 19:17 Ներքին կյանք

 

24News-ի հավաստի տեղեկությունների համաձայն` ԵՊՀ քպ-ական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր աշխատանքից հեռանալու ծանուցում է ուղարկել ԵՊՀ Աստվածաբանական ֆակուլտետի դեկան Անուշավան սրբազան Ժամկոչյանին:

Ըստ մեր տեղեկությունների` այս հանձնարարականն ուղիղ իջել է կառավարության աշխատակազմից այն բանից հետո, երբ մասնակցում էր Սամվել Կարապետյանին աջակցության հավաքին:

Ի դեպ, Անուշավան Սրբազանը պաշտոնավարել է 2005 թ-ից ու մտերիմ հարաբերություններ ունեցել Հովհաննիսյանի հետ, սակայն ԵՊՀ ռեկտորն ավելի շատ վախեցել է կառավարության աշխատակազմից՝ մոռանալով անձնական կապերն ու անցած ճանապարհը:

–00—ՍՊ