Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետի տեղակալին

10/07/2025 17:20 Ներքին կյանք

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետի տեղակալին:
Հակակոռուպցիոն կոմիտեից 24News-ին հաստատեցին, որ խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ` նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով վերջինիս դատարան ներկայացնելու համար:

Հիշեցնենք, որ Armlur-ը գրել էր, որ իրենց հասած տեղեկությունների համաձայն՝ նրան ձերբակալել են այն բանի համար, որ վերջինս փորձել է միջամտել զորակոչին, ինչ-որ շահագրգռվածությունից ելնելով՝ խուսափելու զինվորական ծառայությունից:

Մերի Մանուկյան

 

–00—ԱՊ