ԵՊՀ-ում դադարեցրել են Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի գործունեությունը. Գալստյան

10/07/2025 14:23 Ներքին կյանք

Նախօրեին աշխատանքից ազատված ԵՊՀ աշխատակից Էդուարդ Գալստյանը գրում է. «ԵՊՀ-ում մեկ թղթով և հաշված ժամերի ընթացքում փաստացի դադարեցվել է Լեոնիդ Ազգալդյանի անվ. մարտական պատրաստության ակումբի, Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցի, ԵՊՀ գիտարշավական ակումբի և մի շարք այլ ուսանողական կառույցների գործունեությունը, որոնք ստեղծվել էին Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի կողմից և գործում էին դրա կազմում: Մեկ օրում փաստացի չեղարկվել են բոլոր ծրագրերը, որոնք նախատեսվում էին իրականացնել այս կառույցների շրջանակներում:

Այնպես որ, երեկվա որոշումը փաստացի ոչ թե պարզապես աշխատանքից մի քանի հոգու ազատման, այլ` ուսանողական կյանքի ապաազգայնացման մասին էր»:

–00—ՅՄ