Թմրանյութ տեղադրող երիտասարդը կալանավորվել է․ Երևանի պարեկների բացահայտումը

10/07/2025 12:59 Ներքին կյանք

Հուլիսի 4-ի գիշերը` ժամը 4-ին, Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները, թմրանյութ ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, Սեբաստիայի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ 22-ամյա երիտասարդի:

Բաժնի մոտ ծառայողական մեքենայից իջեցնելիս նրա տաբատից ընկել է կպչուն ժապավենով չորս փաթեթ, ևս 19 փաթեթ հայտնաբերվել է նրա խուզարկությամբ: Դրանցից 15-ը լցված էին մեթամֆետամինի նմանվող սպիտակ բյուրեղանման, իսկ չորսը` մարիխուանայի նմանվող բուսական ծագման զանգվածներով: Նաև հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ։

Երիտասարդը ներկայացվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նա ձերբակալվել է, ապա` կալանավորվել:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

–00—ՅՄ