4 երիտասարդ գիտնականներ ազատվեցին պարտադիր զինծառայությունից
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

Կառավարությունը որոշեց պարտադիր զինծառայությունից ազատել 4 երիտասարդ գիտնականների։ Նրանք են՝ Արման Տիգրանի Սարգսյանը, Դավիթ Զավենի Մարկոսյանը, Կամո Անդրանիկի Դավթյանը, Վաղարշակ Սեդրակի Հակոբյանը
Հիմնավորման մեջ նշվում է, որ կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար նախկինում տարկետում ստացած, գիտական աստիճան ունեցող և Հայաստանում օրենքով սահմանված գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվող քաղաքացիները կարգով սահմանված ժամկետներում դիմել են ՀՀ կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար:
Քաղաքացիների կողմից ներկայացված փաստաթղթերի ուսոււմնասիրությունից պարզ է դառնում, որ դիմած քաղաքացիների փաստաթղթերը համապատասխանում են կարգի 3-րդ կետով սահմանված պահանջներին:
Այս որոշումը հնարավորություն կընձեռի մի շարք քաղաքացիների մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իրենց ներդրումը ունենալուն:
–00—ՅՄ