Հանրային հեռուստատեսությունը հարկատուների հաշվին զբաղվում է էժանագին սադրանքներով․ հայտարարություն
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհրդի հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․
2025 թ. հուլիսի 9-ին եթերում հաղորդավար Պետրոս Ղազարյանը ներկայացրեց հերթական «հոգևորականի» կերպար, որը ո՛չ կարգադրված է Հայոց Եկեղեցու կողմից, ո՛չ էլ որևէ կապ ունի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կամ թեմական կառույցների հետ։
Այդ անձը՝ ջինսերով, սպորտային կիսաբացված օձիքով, սպորտային կոշիկներով, ժարգոնային բառապաշարով ներկայացվեց ու հանդես եկավ եկավ իբրև «սարկավագ», զրպարտեց եկեղեցական դասը, աղավաղեց հոգևոր իրականությունը, որդեգրելով բացահայտ հակաեկեղեցական դիրքորոշում և դրսևորելով հոգևոր ոլորտի կատարյալ անգրագիտություն, եթե չասենք քրիստոնեական հավատքի ճշմարտության բացարձակ անտեղյակություն և կատարյալ մերկություն։
Հաղորդավարի լռությունն ու անգործությունն այսպիսի պարագայում համարժեք են նպաստակատար մասնակցության, ինչը հակասում է հանրային հեռարձակողի պետական-հասարակական առաքելությանը։
—00—ՄԱ