Նրան հարվածում են ոչ թե մեղքերի, այլ` առաքինությունների համար․ Արամ Համբարյան՝ Ս․ Կարապետյանի մասին

10/07/2025 10:24 Ներքին կյանք

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանին հարվածում են ոչ թե մեղքերի, այլ՝ առաքինությունների համար, այս մասին հայտարարել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

«Վատ ղեկավարները պատժում են նրանց, ովքեր սխալներ են գործում:

Բայց ամենավնասակար ու թունավոր ղեկավարները հալածում են նրանց, ովքեր ճիշտ են վարվում։ Ինչպես Փաշինյանը՝ թիրախավորելով Սամվել Կարապետյանին։

Մի մարդու, ով ոչ միայն Հայաստանի ամենաառատաձեռն բարերարներից է, այլ նաև՝ ամենամեծ գործատուներից ու հարկատուներից մեկը։

Նրան հարվածում են ոչ թե մեղքերի, այլ` առաքինությունների համար»,- նշել է նա։

—00—ՄԱ