Ոչ միայն ապօրինաբար ձերբակալել են Տարոն Մանուկյանին, այլև արգելում են նրան տեսակցել․ փաստաբան

10/07/2025 10:10 Ներքին կյանք

Ոչ միայն ապօրինաբար ձերբակալել են Տարոն Մանուկյանին, այլև այս պահին արգելում են նրան տեսակցել։ Դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանին։

Օբյեկտիվ հարց է առաջանում՝ եթե ենթադրյալ քրեական հետապնդումը վերաբերում է Տարոն Մանուկյանին, ապա ինչու է առգրավվել պատգամավոր Գեղամ Մանուկյանի բջջային հեռախոսը։

Այս մասին հայտնում է Տարոն Մանուկյանի փաստաբան Աբգար Պողոսյանը։

—00—ՄԱ