Հրդեհ է բռնկվել Արզնու ձորում և անասնագոմի տանիքում

10/07/2025 09:30 Ներքին կյանք

Հուլիսի 9-ին, ժամը 18:04-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնու ձորի մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզնու ձորում և 12-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:40-ին, մարվել՝ 20:03-ին: Արզնու ձորում այրվել են խոտածածկույթ, իսկ 12-րդ փողոցում՝ անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ)։

—00—ՄԱ