Հիսուսի Խաչի ներքո անիծողների հաջորդ հանգրվանը խոզերի երամակն է․ Փաշինյան

10/07/2025 08:44 Ներքին կյանք

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Ասողիկ աբեղա Կարապետյանիի անեծքին․

«Հիսուսի Խաչի ներքո անիծողների հաջորդ հանգրվանը խոզերի երամակն է։ Ստորեւ բերվող մեջբերումը Մատթեոսի Ավետարանի 8․ 28–32–ն է։

28 Եւ երբ այն կողմ, գերգեսացիների երկիրն անցաւ, նրան պատահեցին գերեզմաններից ելած երկու դիւահար, այնքան սաստիկ կատաղած, որ այդ ճանապարհով որեւէ մէկը չէր կարող անցնել: 29 Եւ ահա նրանք աղաղակեցին ու ասացին. «Ի՞նչ կայ մեր եւ քո միջեւ, Յիսո՛ւս, Որդի՛ Աստծու, մեզ տարաժամ տանջելո՞ւ եկար»:

30 Եւ նրանցից քիչ հեռու արօտական խոզերի մի երամակ կար: 31 Եւ դեւերը աղաչում էին նրան ու ասում. «Թէ մեզ այստեղից հանես, մեզ թո՛յլ տուր գնալ խոզերի երամակը»: 32 Եւ նա նրանց ասաց՝ գնացէ՛ք: Դեւերը դուրս ելնելով՝ գնացին խոզերի երամակ: Եւ ամբողջ երամակը դարաւանդից դիմեց դէպի ծով, ու ջրերի մէջ սատկեցին»:

 

–00—ՍՊ