Այրվել էր գյուղի տներից մեկը՝ գույքով և հարակից երկու տների տանիքները

09/07/2025 23:50 Ներքին կյանք

ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է․

«Սրանք հուլիսի 8-ին Խաչփար գյուղում հրդեհված տան կադրերն են․ հրդեհի բարդության աստիճանը  թիվ 2:

Այրվել էր  գյուղի տներից մեկը՝ գույքով և հարակից երկու տների տանիքները։ Ընդհանուր 150 քմ տարածք։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ  ու պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում ոչ միայն կանխվեց հրդեհի տարածումը, այլև կարճ ժամանակում այն մարվեց։  Պատահարի հետևանքը նյութական էր՝ առանց մարդկային կորուստների։

Հրշեջ-փրկարարները կարճ ժամանակում կարողացան կասեցնել հրդեհի տարածումը՝ կրակի ճիրաններից փրկելով հարևան երկու տները։

Նման դեպք-պատահարների լուսաբանմամբ ՆԳ նախարարության Փրկարար ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է՝ խոսագույնս պահպանել անվտանգության կոնոնները հրդեհներից, դժբախտ պատահերներից խուսափելու համար։

Զգոն եղեք՝ փրկելով ձեր և ձեր հարազատների կյանքը»։