Հայաստանն ու Վրաստանը քննարկել են, թե ինչպես ընդլայնել իրավապահ մարմինների միջև համագործակցությունը

09/07/2025 23:18 Ներքին կյանք

Հուլիսի 9-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարար Գեկա Գելաձեի հետ։ Այդ մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:
Դեսպանը շնորհավորել է նախարարին՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ և Վրաստանի համապատասխան իրավապահ գերատեսչությունների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

–00—ՍՊ