Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել է նռնակ, անձնագիր
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հուլիսի 1-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին է ներկայացել է Կոտայքի մարզի բնակիչ 70-ամյա Գրիշա Չ․-ն և ներկայացրել սև գույնի պայուսակ, որը ըստ նրա ուղևորությունից հետո թողել են որպես տաքսի շահագործվող իր «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայում երկու ուղևոր։
Ոստիկանության Կոտայքի բաժին հրավիրված ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ինժիներական ջոկատի սակրավորների միջամտությամբ հուլիսի 2-ին վերը նշված պայուսակում հայտնաբերվել է 1 հատ «РГН-Д» տիպի ձեռքի մարտական նռնակ՝ իր «ДВМ» գրառմամբ պայթուցիչով, Երևանի բնակիչ 45-ամյա Ա․ Օ․-ի ՀՀ անձնագիր, «Այդի» բանկի և սոցիալական քարտ, 1 տուփ ծխախոտ, 1 հատ լիցքավորիչի լար և բանալիներ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։