Բարեկամության մետրոյի մոտ ավտոբուսը հպվել է ավտոքարշակին, վերջինի վարորդն էլ հայհոյել և հարվածել է
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News

Հուլիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Բարեկամության մետրոյի կանգառից վերադասավորվելու ժամանակ «Zhongtong» մակնիշի ավտոբուսը ձախ հայելիով պատահաբար հպվել է անհայտ մակնիշի ավտոքարշակի աջ հայելիին, ապա հասնելով Բաղրամյան պողոտա 43 հասցեի մոտ նշված ավտոքարշակի վարորդը հայհոյելով հարվածել է ավտոբուսի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ ավտոբուսը վարել է Երևանի բնակիչ 61-ամյա Ռոբերտ Ա․-ն, ում աջ ձեռքի վրա հարվածի հետևանքով առաջացել են քերծվածքներ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ միջոցառումների աիդյունքում պարզել են նաև, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 35-ամյա Միքայել Բ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։
–00—ՅՄ