Քաղաքացին Արավուս գյուղի վարչական տարածքում մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր թողել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News

Հուլիսի 5-ին Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արավուս գյուղի վարչական տարածքում պարկով զենք-զինամթերք է գտել:
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված վայրում կատարած զննությամբ հայտնաբերել է ինքնաշեն թմբուկավոր երկու ատրճանակ, ակոսափող հրացան, «Ֆ-1» տիպի նռնակներ, նռնակի պայթուցիչներ, 14 դիֆուզիոն քուղ, տարբեր տրամաչափի շուրջ 3800 փամփուշտ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
–00—ՅՄ