ԶՊՄԿ-ն, համագործակցելով «Ֆլորես» Աճուրդի Տուն» ՍՊԸ-ի հետ,հայտարարում է բաց աճուրդ «դասական» փուլերով
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News

Կազմակերպիչ «Ֆլորես» Աճուրդի Տուն» ՍՊԸ իրականացնելու է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ սեփականության իրավունքով պատկանող լոտի բաց աճուրդ «դասական» փուլերով, որպես մեկ միասնական միավոր․ – Սյունիքի մարզ, ք․ Կապան, Դավիթ Բեկ թաղամաս /Կարեն Դեմիրճյան հրապարակ/, 2/8 հասցեում գտնվող 262,85 ք․մ․ հյուրանոց:
Մեկնարկային գին` 1․30․000․000 ՀՀ դրամ:
– Սյունիքի մարզ, ք․ Կապան, Կարեն Դեմիրճյան հրապարակ, 2/9 հասցեում գտնվող 291,03 ք․մ․ հյուրանոց: Մեկնարկային գին` 130000000 ՀՀ դրամ: Աճուրդի առաջին փուլը` 31.07.2025թ.-ին, ժ. 12:00-ին, Սյունիքի մարզ, ք․ Կապան, Ստեփանյան փողոց, 12 հասցեում, այնուհետև՝ հերթական փուլերը յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օր՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 29.08.2025թ.:
Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է ընթացիկ մեկնարկային գնի 3%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետն է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվանը նախորդող առնվազն 2-րդ օրը՝ ժամը 16:00:
Նախավճարը վճարվում է Կազմակերպչի՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում 1570005285290100 հաշվեհամարին, կամ Կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը և մասնակցի վկայականը:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը:
Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։
Սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն կարելի է ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը համաձայնեցնելով կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և անվճար ստանալու համար դիմել կազմակերպչին:
—00—ՄԱ