ԱՄՆ-ն ճնշում է խաղաղության պայմանագրի հարցում. «Հրապարակ»
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News

«Հրապարակ» թերթը գրում է. «Չհերքված տեղեկություններ կան, որ հուլիսի 20-ից հետո Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը Դուբայում հանդիպելու են։ Իշխանական կուլիսներում խոսում են, որ հավաքական Արեւմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի, խիստ շահագրգռված է այդ հանդիպումով եւ փորձում է ճնշում գործադրել թուրք-ադրբեջանական տանդեմի վրա, որ Դուբայում ինչ-որ մի փաստաթուղթ ստորագրվի, իսկ մինչեւ տարեվերջ՝ խաղաղության պայմանագիր։
Ըստ տեղեկությունների՝ Թրամփի վարչակազմն առաջարկներ է ուղարկել Երեւանին եւ Բաքվին` ապաշրջափակման եւ տարանցիկ ճանապարհների վերահսկողության վերաբերյալ, որտեղ էլ արծարծվել է ամերիկյան կամ ԱՄՆ ընտրությամբ որեւէ կազմակերպության միջոցով միջանցքի վերահսկողության տարբերակը։
Իշխանական շրջանակներից դժվարանում են պատասխանել` կհաջողվի՞ արդյոք ամերիկյան պլանը: Ասում են, որ Թուրքիան դեմ չէ, Փաշինյանի այցի ժամանակ քննարկվել է այդ հարցը, Ադրբեջանն է դիմադրում։
–00—ՍՊ