Կազբեկի անցակետում հարյուրավոր հայկական բեռնատարներ են մնացել. անորոշության մեջ են. «Ազատություն»

08/07/2025 20:55 Ներքին կյանք

«Ազատություն»․ Վրաստանի Կազբեկի անցակետում հարյուրավոր հայկական բեռնատարներ են մնացել: Վարորդներն անորոշության մեջ են՝ չեն կարողանում հատել վրացական անցակետը, որ հասնեն Վերին Լարս ու մտնեն Ռուսաստան։

Տեղից «Ազատությանը» դիմած վարորդներից միայն մեկը համաձայնեց հարցազրույց տալ, բայց պայմանով, որ ձայնը փոխվի ու նույնականացվող ոչ մի տվյալ չհաղորդվի: Ասաց՝ հետագա նոր խնդիրներից է խուսափում:

«Ամսի 3-ից մտել եմ Վրաստան, մինչև էսօր Վրաստանում եմ: Մենակ ես չէ, բոլոր մեքենաները, անգամ դատարկ մեքենան, օրերով կանգնում ենք», – ներկայացրեց վարորդը:

Չձայնագրվելու պայմանով՝ վարորդներից մի քանիսն էլ ասացին, որ մեկը 5 օր է սպասում Կազբեկի անցակետում, մյուսը՝ արդեն մեկ շաբաթից ավելի և այդպես շարունակ: Պնդում են՝ անցակետի վրացի աշխատակիցները ոչինչ չեն բացատրում:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

–00—ՍՊ