Արթուր Սարգսյանը կկալանավորվի. ԱԺ-ն համաձայնություն տվեց ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News
ԱԺ-ն բավարարեց գլխավոր դատախազի միջնորդագիրը՝ համաձայնություն տալով «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելու համար։
Նրա կալանավորման միջնորդությունը կքննի դատարանը։
Ավելի վաղ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն էր ներկայացրել։ Քննիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց, որ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 62-ը։ 62 պատգամավոր կողմ է քվեարկել Արթուր Սարգսյանի նկատմամաբ քրեական հետապնդում սկսելուն։
Հիշեցնենք, որ պատգամավորին առնչվող միջնորդագրերը վերաբերում են ՔԿ-ի ներկայացրած «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքին, որի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Նիկոլը պղպջակ է, օդ, որը «պայթելու» է, ուղղակի վախս է, որ Հայաստանին գրկի ու հետը նոր անդունդ նետվի
-
Հանձնարարված է հարձակվել Վեհարանի վրա, իրավապահները պատասխան են տալու՝ սերնդեսերունդ
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է