Mantashyants Global Business Forum 2025-մ ամփոփել է իր աշխատանքները
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News
Հունիսի 30-ին Մատենադարանում մեկնարկած Mantashyants Global Business Forum 2025-ն իր կուլմինացիոն ավարտն ունեցավ հուլիսի 6-ին Ծաղկաձորում։ 7 օր շարունակ բիզնես ոլորտը համախմբվել էր մեկ գաղափարի շուրջ՝ գեներացնելով նոր բիզնես ներդրումներ, գաղափարներ, կապեր։
«Մանթաշյանց» գործարարների ակումբի նախաձեռնած Mantashyants Global Business Forum 2025-ը Հայաստան էր բերել ավելի քան 20 երկրից հայ գործարարի՝ համախմբելու և մեկտեղելու հայ գործարարներին մեկ հարթակում՝ ստեղծելու գործնական համագործակցությունների նոր հիմքեր։ Ֆորումի հագեցած ծրագիրը գործարարներին հնարավորություն տվեց մասնակցելու փակ քննարկումների, մշակութային և նեթվորքային երեկոների, ճանաչողական և բիզնես այցերի դեպի Հայաստանի մարզեր։
Բիզնես ֆորումի շրջանակում իրականացված այցերի ընթացքում բացահայտվեցին հայկական հաջողված բիզնես մոդելները, տեղի ունեցան ներդրումային քննարկումներ։ Այս տեսանկյունից առանձնահատուկ էր Մանթաշյանց գլոբալ բիզնես վիքենդ 2025-ը, որը տևեց 2 օր՝ հուլիսի 5-ից 6-ը, որով էլ ամփոփվեց Mantashyants Global Business Forum 2025-ը։
Հուլիսի 5-6 Ծաղկաձորի Eighty Eight Deluxe Hotel & Spa հյուրանոցային համալիրում կայացած Բիզնես վիքենդի շրջանակում տեղի ունեցավ ՀՀ Կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ պանելային քննարկում, որին մասնակցեցին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։
Այս տարի գլոբալ ֆորումը նշանավորվեց նաև հատուկ հյուր Business Booster-ի համահիմնադիր Ալեքսանդր Վիսոցկու այցով Հայաստան։ Վիսոցկին, հանդես գալով մաստերքլասով, հայ գործարարներին ներկայացրեց «Զրոյից մինչև մասշտաբային բիզնես» թեման՝ ներկայացնելով բիզնես աճի հստակ մեխանիզմը։
Հագեցած Mantashyants Global Business Forum 2025-ըն ավարտվեց գալա ընթրիքով։
—00—ՄԱ