Անհասկանալի ուժով մի պտտահողմ այս երկրում մշտապես կուլ է տալիս կարգին մարդկանց. Մամիկոն Ասլանյան

08/07/2025 15:58 Ներքին կյանք

Երբ սովորության համաձայն, ընդդիմությունը դառնում է իշխանության օրակարգի զուտ մեխանիկական հակազդման գործիք, միշտ ունենալու ենք նույն արդյունքը, ուստի, չեմ անդրադառնում Ազգային ժողովում տեղի ունեցած հերթական խեղկատակությանը։ Այս մասին իր էջում գրել է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։

«Բայց ինչ-որ անհասկանալի ուժով մի պտտահողմ այս երկրում մշտապես կուլ է տալիս կարգին մարդկանց՝ հողի վրա կանգնած, հայրենիքին նվիրված տղաներին` ուղիղ քայլող, շիտակ ապրող։

Արթուր Սարգսյանը այդ մարդկանցից է ` լավ հայ, արժանապատիվ մարդ ու անդավաճան ընկեր։ Ամուր մնա, եղբայր, մնացած խոսքերի կարիքը դու չունես»։

–00—ՅՄ