Քննչական բաժնի պետի տեղակալը կանխել է ինքնասպանության փորձը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի կին Նոր Հաճնի կամրջից սպառնում է իրեն նետել:
Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում քննչական բաժնի պետի տեղակալ Տ. Բաղյանը մոտ 40 րոպե բանակցություններ է վարում այդ կնոջ հետ, որպեզի նա հրաժարվի դիմել այդ ծայրահեղ միջոցին և ի վերջո նրան հաջողվում է այդ կնոջը համոզել, որից հետո կնոջը ավտոմեքենայով տեղափոխել են անվտանգ վայր:
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Թե ինչն է եղել կնոջ կողմից նման ծայրահեղ քայլի դիմելու պատճառը, պարզվում է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ կինը Կոտայքի մարզի բնակիչ է:
—00—ՄԱ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Էս մարդն արդեն ուզում է Հիսուսի շրջապատը «մաքրել», դարձնել իր պես, չե՞ք տեսնում՝ «զուլալ» մարդիկ են
-
«Արցախի Տիգրանակերտ. հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» գիրքը կներկայացվի ռուս ընթերցողին
-
Պետք է դիմահար կրակոցով ոչնչացնեին․ ՔՊ-ական Արսեն Թորոսյանի բռնության կոչը
-
Նիկոլիզմին վերջ է տրվելու, ինձնից ներողություն են խնդրելու այս քաղաքական հետապնդման համար
-
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, հայրն ու 3-ամյա դուստրը ծայրահեղ ծանր վիճակով հոսպիտալացվել են
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է