«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորեցին «Jazeera Airways» ավիաընկերության չվերթը Քուվեյթից
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

Այսօր՝ հուլիսի 8-ին, Զվարթնոց միջազգային օդանավակայանում դիմավորեցին «Jazeera Airways» ավիաընկերության կողմից գործարկվող չվերթը Քուվեյթից: Միջոցառմանը մասնակցում էին «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը, «Jazeera Airways» ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Բարաթհան Պասուպատին, Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Առաքելյանը, Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմեդ Ալօրայֆանը և այլ հյուրեր:
Այս կապակցությամբ Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն նշել է. «Որախ ենք ականատեսը լինելու Երևանի և Քուվեյթի միջև հաղորդակցության բացմանը, որը նշանակալի քայլ է և արտացոլում է մեր երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդումը, ինչպես նաև՝ խթանում զբոսաշրջությունն ու գործարար կապերը»:
Քուվեյթի առաջատար բյուջետային ավիափոխադրող «Jazeera Airways» ավիաընկերությունը սպասարկում է ավելի քան 60 ուղղություններ Մերձավոր Արևելքում, Կենտրոնական և Հարավային Ասիայում, Աֆրիկայում և Եվրոպայում՝ շարժակազմում ունենալով 24 օդանավ, որից 11-ը՝ Airbus A320 neo։
«Jazeera Airways» ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Բարաթհան Պասուպատին ասել է. «Հպարտ ենք, որ ներկայումս միակ ավիաընկերությունն ենք, որն առաջարկում է ուղիղ չվերթեր Քուվեյթի և Երևանի միջև։ Հայաստանը հրաշալի վայր է, հայտնի իր գեղեցիկ տեսարժան վայրերով, խորը պատմական արմատներով և հյուրընկալ մթնոլորտով։ Քուվեյթից ճանապարհորդողների համար վիզայի ազատ մուտքի շնորհիվ այս նոր երթուղին առաջարկում է աշխարհի այս յուրահատուկ կետն ուսումնասիրելու անխափան և մատչելի միջոց»։
Քուվեյթ🇰🇼-Երևան🇦🇲-Քուվեյթ🇰🇼 երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ, (ավիատոմսերի համար այցելեք ավիաընկերության կայք՝ jazeeraairways.com):
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:
–00—ՅՄ