ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ

08/07/2025 09:46 Ներքին կյանք

ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ, 24News-ին հայտնել են ՔԿ-ից:

«Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Առաջիկայում հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»,-ասել են ՔԿ-ից։

_00_ՄԱ