41-ամյա վարորդը հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ վիրավոր կա

07/07/2025 21:35 Ներքին կյանք

Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18:15-ի սահմաններում Երևան–Գյումրի–Բավրա ավտոճանապարհի 166-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ՝ 41-ամյա Աննա Ա․-ն, իր վարած «Nissan Qashqai» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 70-ամյա Տաթևիկ Ա․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշոցք» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։