Երևանում անչափահաս տղան BMW-ով հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավոր կա

07/07/2025 20:45 Ներքին կյանք
Այսօր՝ հուլիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Մոտ մեկ ժամ առաջ՝ ժամը 19։30-ի սահմաններում, 17-ամյա Ռոբերտ Մարանգոզյանը իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտա – Գրիբոյեդով փողոցի խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել տրանսպորտային կանգառին մոտ տեղադրված գովազդային վահանակին, կոտրել այն և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։

Վթարի հետևանքով մեկ մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

–00—ՍՊ