Իրավապահների մեջ ևս Մայր Աթոռը պետք է դիտարկվի որպես կարմիր գիծ

07/07/2025 19:57 Ներքին կյանք

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրել է.

«Տարածվում է տեղեկատվություն, որ կարող ենք կրկին ականատես լինել այն ամենին ինչը տեղի ունեցավ 2025 թվականի հունիսի 27-ին: Այսինքն կրկին խոսվում է, որ իրավապահները փորձելու են շրջափակել մեր Մայր Աթոռը: Անկեղծորեն ցանկանում եմ հույս հայտնել, որ մենք այլևս երբեք այդ տեսարանին ականատես չենք լինելու:

Անկեղծորեն ցանկանում եմ, որ իրավապահների մեջ ևս Մայր Աթոռը դիտարկվի որպես կարմիր գիծ: Հույսս և ցանկությունս պարզապես չեն բխում մեր պատմությունից, մեր արժեքներից, այլ նաև հենց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակից: Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որևէ գործողություն որպեսզի լինի օրինական՝ պետք է լինի համաչափ և անհրաժեշտ: Այս չափանիշների և միջազգային իրավական նորմերի տեսանկյունից ցանկացած նման նոր գործողություն Մայր Աթոռում հանդիսանալու է «քմահաճ ոտնձգություն»»։

–00—ՍՊ