Փաշինյանի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությանը 5 մեդալ են տվել

07/07/2025 19:13 Ներքին կյանք
2025 թվականի հունիսի 29-ից հուլիսի 6-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվել են ամենամյա բանակային խաղերը, որին մասնակցում էին նաև ՆԳ նախարարության 4 հավաքական թիմեր՝ կազմված նախարարության, Պարեկային ծառայության, Ոստիկանության զորքերի և Փրկարար ծառայության աշխատակիցներից։

Ընդհանուր հաշվարկով ՆԳ նախարարության 4 հավաքական թիմերի ներկայացուցիչները անհատական պայքարում նվաճել են 10 մեդալ, այդ թվում՝ 3 ոսկե ինքնաձիգով, ատրճանակով և դիպուկահար հրացանով հրաձգությունից, 2 ոսկե մեդալ՝ «կողմնորոշում» վարժությունից։

Պարգևատրման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, որը մեդալներ է հանձնել հաղթողներին ու մրցանակային տեղեր զբաղեցրածներին։

–00—ՍՊ