Գլխավոր դատախազը պարտավոր է մի քիչ, նվազագույն մասնագիտական և մարդկային արժանապատվություն ունենա

07/07/2025 18:39 Ներքին կյանք

Փաստաբան Սոս Հակոբյանը գրում է․ «Պատրանք չունեմ, որ երբևէ երրորդ հանրապետության պատմության կյանքում եղել է գլխավոր դատախազ, որն իրապես անկախ է եղել քաղաքական իշխանության ղեկավարից…. պատրանք չունեմ նաև, որ դա բառի իդեալիստական իմաստով հնարավոր է….հավանաբար` հազիվ թե հնարավոր է…

ԲԱՅՑ գլխավոր դատախազը պետք է, պարտավոր է մի քիչ, նվազագույն մասնագիտական և մարդկային արժանապատվություն ունենա, եթե հասել է այդ բարձր աթոռին, և այդ մասնագիտական արժանապատվությունից ելնելով որոշ դեպքերում, կամ հաճախակի քաղաքական իշխանությանը ասի Ո՛Չ, դա ինձանից ցածր է, կամ դա քրեաիրավական կամ քաղաքացիաիրավական ԱԲՍՈՒՐԴ է, հետևաբար այս դեպքերում գոնե՝ Ո՛Չ…

Ես չգիտեմ էդ «ՈՉ»-ը նախկին գլխավոր դատախազները երբևէ ասել են քաղաքական իշխանությանը, թե չեն ասել, համոզել են, որ սա չի կարելի անել, իսկ սա առհասարակ հնարավոր չի անել և ձևակերպել, թե ոչ…, բայց ակնհայտ տեսանելի է, որ ներկայիս գլխավոր դատախազը, ժողովորդի լեզվով ասած, որ քոռ դանակով մեկին մորթելու մասին անգամ խոսքը գնա, կասի ԱՅՈ, հարգելի վարչապետ, երիցս ԱՅՈ, քանի որ ներկայիս ԳԴ-ն չի էլ զգում իր ուսադիրները, նա հոգեբանորեն վարժեցված օգնական է և քաղաքական իշխանության ցանկացած երևակայության իրավական սպասարկում իրականացնողը, ինչն ՈՂԲԱԼԻ Է հենց ԳԴ-ի համար…նա կհիշվի միանշանակ, իսկ հաշվի առնելով երիտասարդ տարիքը նաև կապրի համապատասխան մասնագիտական հեղինակությամբ պարուրված…

Հ.Գ. առհասարակ, Հայաստանում պետք է մտածել, կոնկրետ իրավաբանների մասով, ցմահ մասնագիտական գործունեությամբ զբաղվելու արգելքի պատժատեսակ…որոշակի հանցագործությունների պարագայում»:

–00—ՅՄ