Իրավապահները այսօր-վաղը նախատեսում են կրկին ներխուժել Մայր Աթոռ ու խուզարկություններ անցկացնել
07/07/2025 17:56
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

24News-ի տեղեկություններով, այսօր-վաղը իրավապահները պատրաստվում են կրկին ներխուժել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու իբր ահաբեկչության հետ կապ ունեցող քրեական գործի շրջանակներում խուզարկություններ անցկացնել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, նման գործողություն իրականացնելու համար արդեն պատրաստվել է քննչական խումբ և ուղեկցող ուժայիններ։
Մայր Աթոռ ներխուժման անոնսը, փաստացիորեն, այսօր տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն իր ֆեյսբուքյան էջում գրեց, թե «Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել»՝ այս կերպ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու վեհարանը հավասարացնելով, ասենք, այդ համայնքում գործող մի որևիցե խանութի հետ։
—00—ՄԱ