ԼՂ-ից տեղահանվածները կստանան հաղորդագրություն առկա դրական մնացորդի վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի այն շահառուները, որոնց տրամադրված հավաստագրի իրացումից հետո առկա է դրական մնացորդ, հուլիսի 7-ից կստանան էլեկտրոնային հաղորդագրություն՝ դրա չափի վերաբերյալ։
Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ընդգծելով, որ հաղորդագրությունը ստանալուց հետո, վերանորոգման վարկ ստանալու կամ գյուղատնտեսական նշանակության հող ձեռքբերելու նպատակով, շահառուն կարող է դիմել գործընկեր բանկ։
Կահույքի և կենցաղային տեխնիկայի ցանկը ևս կհրապարակվի առաջիկայում. այս դեպքում անհրաժեշտ է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացնել ցանկացած տնտեսվարող սուբյեկտից ձեռքբերվող գույքի և տեխնիկայի հաշիվ ապրանքագրերը, որից հետո գումարը կփոխանցվի տնտեսվարող սուբյեկտին։
–00—ՅՄ