Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ երթևեկության կազմակերպման փոփոխություններ են տեղի ունեցել հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով .
-Արգիշտի փողոցից դեպի Մաշտոցի պողոտա և Հաղթանակի կամուրջ խաչմերուկ ուղղությամբ.
Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին երթևեկելի գոտուց ուղիղ և աջ, իսկ 2-րդ երթևեկելի գոտուց ուղիղ և ձախ ուղղություններով։
-Արգիշտի փողոցից դեպի Իտալիա և Գր․ Լուսավորիչ փողոցների խաչմերուկ ուղղությամբ.
Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին, 2-րդ և 3-րդ երթևեկելի գոտիներից դեպի աջ դեպի Գր․ Լուսավորիչ փողոց, իսկ 4-րդ երթևեկելի գոտուց ուղիղ դեպի Իտալիայի փողոց:
Գր․ Լուսավորիչ և Արգիշտի փողոցների խաչմերուկ.
-Գր․ Լուսավորիչ փողոցից ձախ շրջադարձը դեպի Արգիշտիի փողոց արգելվել է: Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ գոտիներից միայն դեպի ուղիղ՝ դեպի Գր․Լուսավորիչ փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկ։
-Գր․ Լուսավորիչ Մաշտոցի պողոտա խաչմերուկ, դեպի Հաղթանակ կամրջի ուղղությամբ.
Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին գոտուց աջ դեպի Մաշտոցի պ․, 2-րդ և 3-րդ գոտիներից ուղիղ դեպի Պարոնյան փողոց, իսկ 4-րդ և 5-րդ գոտիներից ձախ՝ դեպի Հաղթանակի կամուրջ։
—00—ՄԱ