Հիմնանորոգվել է Զոլաքարի 5-րդ փողոցը

07/07/2025 13:40 Ներքին կյանք

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել է 5-րդ փողոցը։

Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Զոլաքարի 5-րդ փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 35 միլիոն 175 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է  Զոլաքար գյուղի 5-րդ փողոցի ասֆալտապատում՝ 810 մետր երկարությամբ և 3618 քմ մակերեսով։

Շինարարական աշխատանքները, որոնք իրականացրել է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն, արդեն մոտենում են ավարտին։

—00—ՄԱ