Երևանում բախվել են «Mercedes»-ն ու քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված տրակտորը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

Երեկ՝ հուլիսի 6-ին, ավտոմեքենայի և տրակտորի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին: Ժամը 23:10-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «BELARUS» մակնիշի տրակտորը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգնության են հասել «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 12 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով տրակտորի հետևի անվահեծանը պոկվել ու շպրտել է, իսկ տրակտորն էլ հաշվառված է Աջափնյակի թաղապետարանի հաշվեշռում, ու սանմաքրման աշխատակիցները կատարում էին ճանապարհի մաքրման աշխատանքներ: Վարորդները միմյանց են մեղադրում վթարի մեջ:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդների և բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը:
—00—ՄԱ